38 տարեկան փորձառու և ամբողջությամբ առողջ լեռնագնացը Կորդիլլերա Բլանկա (Cordillera Blanca, Պեռու) լեռնագագաթ վերելք կատարելիս երեք օրերի ընթացքում ծանր ուսապարկով 2700 մետր բարձրությունից ուղևորվում է դեպի 4300 բարձրություն.
- երրորդ օրվա ավարտին նա ավելի հոգնած էր քան իր թիմակիցնեը, իսկ շնչառությունը ականոն էր,
- հաջորդ օրվա ընթացքում նա ավելի հանգիստ պահեց իրեն՝ կատարելով նվազագույն ֆիզիկական աշխատանք,
- հինգերորդ օրվա ընթացքում նա ծանր ուսապարկով հաղթահարեց հաջորդ ճամբար տանող բավականին բարդ ու թեք ճամփան. նրա շնչառությունը ավելի անկանոն ու ծանր էր քան իր թիմակիցներինը,
- 4900 մետր բարձրություն հասնելուց նա չափազանց հոգնած էր ու անգամ չեր կարողանում սնվել,
- նա հազում էր այնպես, որ իր թիմակիցներից մեկը ասում է «…նրա թոքերում ոնց որ ջուր կուտակված լիներ»,
- նա միայն նստած ժամանակ էր իրեն լավ զգում,
- ենթադրելով, որ նա թոքաբորբով է տառապում նրան «փենիսիլին» է սրսկվում, որից հետո սրանում է իրավիճակը. նա դժվարությամբ էր շնչում իսկ հազը դարձել էր ավելի ծանր,
- նրա թիմակիցներից մեկը իր գրառումներում նշում է, «…նա ոնց որ կուլ տար բերանի ջուրն ու այդ ընթացքում շնչեր… շնչելուց ջուրի ղլղլոցի ձայն էր լսվում»,
- գիշերվա ընթացքում նրա շնչառությունը էլ ավելի է ծանրանում ու նա ուշագնաց է լինում. նա իր հիվանդության երկրորդ օրվա ընթացքում և դեռ լույսը չբացված մահանում է,
- նրա թիմակիցները ասում են թե լուսաբացին նրա բերանի շուրջ սպիտակ փռփռաձև նյութ էր հայտնվել,
- դիահերձման արդյունքում պարզվեց, որ այտուցվել էին նրա թոքերը… նա տառապում էր HAPE–ից (High Altitude Pulmonary Edema)… նա խորտակվել էր ինքն իր մեջ:
Այն ժամանակ դեռ չեր բացահայտվել բարձրության վրա թոքերի այտուցման երևույթը. կարելի էր նրան փրկել պարզապես տեղափոխելով ցածրադիր գոտիներ։